Ես գիտեմ, որ դուք պարտվում եք, պատերազմը պետք է դադարի, մանրամասներ՝ Թրամփ-Զելենսկի հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

գգ

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեզոք դիրք է զբաղեցնում և աջակցում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին:

Թրամփը նաև նշել է, որ ցանկանում է հասնել հակամարտության կարգավորմանը: Նա կրկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրոպան պետք է ավելի ակտիվ ներգրավվեն գործընթացում։

«Ուկրաինան չի վերադառնա ռազմական գործողությունների։

ԱՄՆ-ն չի ցանկանում մեծ քանակությամբ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ դիմելով Զելենսկիին, որ ժամանակն է դադարեցնել հակամարտությունը, և որ Ռուսաստանը դա է ուզում։

Զելենսկին դեմ է արտահայտվել հրադադարին։ Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ հակամարտությունում․ «Ես գիտեմ, որ դուք պարտվում եք», - նշել է ԱՄՆ նախագահը:


 

--00—ՍՊ