ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
ՀՀ-ն պետք է Ղազախստան զորք ուղարկեր. Երևանը, ի տարբերություն Նուր Սուլթանի, ՀԱՊԿ-ին չէր դիմել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի համոզմամբ՝ Թուրքիայի լռությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պայմանավորված է նրանով, որ նա այդ օպերացիայի մասնակից է։
Փորձագետի խոսքով՝ Ղազախստանի նախագահը չի հանձնում իշխանությունը, ի տարբերություն այլ երկրների ղեկավարների, քանի որ քաղաքականության մեջ ձյուդոիստ է, ինչպես Պուտինը Ռուսաստանում։
Նրա կարծիքով, իրականում հենց Նազարբաևն էր փորձում պետական հեղաշրջում անել և շեղել պետության կուրսը, բայց ռուսները հաշվարկել էին դա։
Մանրամասները՝ տեսանյութում։