ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ, ավելին, այն վատթարացման միտում ունի. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

շո.

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ։ Ավելին, այն  վատթարացման միտում ունի։ Դրա հիմնական պատճառներից մեկը Արևմուտքի երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունն է՝ ուղղված միջազգային անվտանգության համակարգի տապալմանը»։ Այս մասին Ալմաթիում կայացած հանդիպման ժամանակ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է rg.ru-ն:

«ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը»,- նշել է նա։

--00—ԼՀ