ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնությամբ է հանդես եկել։ Վաղը՝ ապրիլի 9-ին, ԱԺ նստաշրջանին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ նիստ գումարել, որին հրավիրված են արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
24News-ի տեղեկություններով, քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ կայացած ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ընդդիմությանը տեղեկացրել են, որ Արարատ Միրզոյանը և Մհեր Գրիգորյանը վաղը կգնան խորհրդարան, բայց քննարկումը կլինի փակ։
Նշենք, որ Ազգային ժողովի խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ գումարել է նիստ, որի ընթացքում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի նիստի օրակարգի նախագծերը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:
Այս նստաշրջանին ԱԺ կգնան նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ