ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղազախստանը դիմել է իրենց` Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, և Ադրբեջանը համաձայնել է։ Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանը ևս համաձայնի, հանդիպումը կկայանա Ղազախստանում։
Ապրիլի 15-ին էլ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
--00—ՅՄ