ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը կմասնակցի մայիսի 23-ին Գորիս քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններին։ Այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ևս Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 23-ին այցելե′ք մեզ մեր կայանում»,- ասվում է գրառման մեջ։
--00—ՅՄ