Աղետի պատճառով կացարանի խնդիր ունեցողները հյուրանոցներում են, փողոցում մնացած քաղաքացի չունենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

photo_2024-05-26_23-40-36

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ առանձնատներից, հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Բոլոր քաղաքացիները, ովքեր կացարանի խնդիր ունեին, տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, մի մասը ցանկացել է հանգրվանել բարեկամների տներում։

Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)։

--00—ՅՄ