Հետաղետային կարիքների խորքային գնահատման նպատակով Լոռի է ժամանել մասնագիտական խումբ Շվեյցարիայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News           

լո.

      

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցույց տվել աղետի վնասների վայրերը և չափերը:

 --00—ԼՀ