ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
«Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագրի ստորագրման։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ այդ համաձայնութունները ձեռք բերված են»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հույս ունի, որ այդ համաձայնեցումները կվերարտադրվեն պայմանագրի տեքստում։
Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, Փաշինյանն ասաց․ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ