Բաքվից նշել են խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

capture_201-770x_

Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այս մասին ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ, պնդել է, թե պայմանագրի ստորագրումը հետաձգվում է «Հայաստանի մանիպուլյացիաների» պատճառով:

--00—ՅՄ