Առանց Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ինտեգրման առկա են հակամարտության ռիսկեր. Moody's

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Capture

Առանց Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական ինտեգրման նրանց միջև հակամարտության ռիսկերը մնում են, նշում է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշի վերաբերյալ հերթական զեկույցում:

Ռիսկերի թվում նշվում են նաև տնտեսական հետևանքները Ուկրաինայում հակամարտության առավել բացասական սցենարների դեպքում։

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանում պահպանվում է տեղական և արտասահմանյան արժույթով պարտավորությունների հուսալիության գնահատման անհավասարակշռությունը՝ կապված տնտեսությունում զգալի պետական մասնակցության և պետական կառավարման թույլ մակարդակի հետ:

Բացի այդ, նշվում է տնտեսության դոլարացման դեռևս բարձր մակարդակը. մանաթի փոխարժեքը պաշտոնապես հայտարարվել է լողացող, բայց փաստացի ընկալվում է որպես դոլարի հետ կապված, ինչը մեծացնում է փոխարկման հետ կապված ռիսկերը:

--00—ՅՄ