ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի խորհդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Քուրթուլմուշը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և Ուկրիանայի տարածքային ամբողջականությանը։
Ստեֆանչուկը Քուրթուլմուշին հրավիրել է մասնակցելու Ռիգայում հոկտեմբերի 24-ին կայանալիք «Ղրիմի հարթակի խորհրդարանական գաագաթնաժողովին»։
--00—ԼՀ