Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

լ.jpg

Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար, որին տրանսվեստիտներ էին մասնակցել։

 The Telegraph-ը գրում է, որ «Փարիզ 2024»-ի ներկայացուցիչ Ան Դեշամն ասել է, որ ակնհայտ է, որ իրենք մտադրություն չեն ունեցել որևէ կրոնական խմբի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել:

«Բացման արարողությունը նպատակաուղղված էր հասարակական հանդուրժողականությունը փառաբանելուն:

Մենք կարծում ենք, որ այս նպատակը ձեռք է բերվել։ Եթե մարդիկ ինչ-որ բանից վիրավորվել են, մենք շատ ենք ցավում»,- ասել է նա:

Բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլին ասել է, որ «տարակուսած է» շոուի նկատմամբ բացասական արձագանքից:

 --00—ԼՀ