Գեղարքունիքի մարզում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

photo_2025-03-25_18-55-41

Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

--00—ՅՄ