Ադրբեջանցիները կրակել են Գորիսին մոտ տեղակայված իրենց դիրքերից, բայց ոչ մեր բանակի դիրքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դդ

Այսօր ադրբեջանական զինված ուժերը Գորիսին մոտ դիրքերից անկանոն կրակահերթեր են արձակել, այսինքն՝  ոչ թիրախային, չեն գնդակոծում բուն դիրքերը, չեն թիրախավորում դիրքապահներին կամ չեն գնդակոծում քաղաքն  ու քաղաքացիական և այլ ենթակառուցվածքներ: Այդ մասին մեզ հայտնում են ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները:

Համացանցում տարածվող տեղեկությունները, թե գնդակոծում են դիրքերը, ճշգրիտ չէ: Բնականաբար բնակիչները լսում են կրակոցների ձայները, քանի որ դիրքերը բնակավայրերին հաճախ շատ մոտ են տեղակայված, սակայն նշել, թե գնդակոծվում են դիրքերն ու գյուղերը, կամ Գորիս քաղաքը, ճիշտ չէ:

 Ըստ ամենայնի, ադրբեջանցիները սրանով փորձում են հասնել նրան, որ մեր դիրքապահները նույնպես կրակ բացեն, որից հետո նրանք կանցնեն արդեն կոնկրետ ավելի թիրախային գործողությունների՝ պատասխանատվությունը բարդելով մեր բանակի վրա: 

Նկատենք, որ այս նույն գործելաոճն ադրբեջանական բանակը կիրառում է արդեն մի քանի օր: Հակառակորդը գիշերային ժամերին սկսում է անկանոն կրակ բացել Սյունիքի տարբեր հատվածերում տեղակայված դիրքերի մոտ, բայց ոչ դիրքերի ուղղությամբ: Այսպիսի ձեռագիր կար նաև 2022 թվականին, նույնիսկ հակառակորդի երկու դիրքեր իրար ուղղությամբ, բայց օդ կրակոցներ էին արձակում՝ փոխհրաձգության իմիտացիա ստեղծելու նպատակով:


 

--00--ՍՊ