Անհնար է, որ ԶԱԷԿ-ը վերահսկի Ուկրաինան, այն ռուսական միջուկային օբյեկտ է․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

աա

ԶԱԷԿ-ը ռուսական միջուկային օբյեկտ է։ Դրա նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինային կամ որեւէ այլ երկրի փոխանցելն անհնար է։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ն։

«Անթույլատրելի է ԶԱԷԿ-ի համատեղ շահագործումը որևէ պետության հետ։ Նման նախադեպեր համաշխարհային պրակտիկայում չկան», - ասված է հայտարարության մեջ։ 
 

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ անհեթեթ է թվում նաև կայանի շահագործմանը միջազգային որեւէ կազմակերպությունների մասնակցության գաղափարը, քանի որ դրանցից ոչ մեկի ոչ մանդատը, ոչ իրավասությունը թույլ չեն տալիս մասնակցել միջուկային օբյեկտների շահագործմանը։ 

--00--ՍՊ