ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Նոր գումարման Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) նախագահի պաշտոնում ընտրվել է Գյուղատնտեսության նախկին դաշնային նախարար, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամ Յուլիա Կլյոկները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կողմ է քվեարկել 382 պատգամավոր, դեմ՝ 204, ձեռնպահ՝ 31 պատգամավոր։ Այսպիսով, նա ընտրվել է Գերմանիայի 21-րդ Բունդեսթագի նախագահ»,- ասել է «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբի անդամ Գրեգոր Գիզին։
«Ես հաճույքով ընդունում եմ այս պաշտոնը և շնորհակալ եմ ձեր ձայների և վստահության համար», - ասել է Կլյոկները:
Այս պաշտոնում Կլյոկների նախորդը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բերբել Բասն էր։
Այսօր տեղի ունեցավ նոր՝ քսանմեկերորդ գումարման Բունդեսթագի առաջին հիմնադիր նիստը։ Նոր Բունդեսթագում, մանդատների առավելագույն քանակի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, կաշխատեն 630 պատգամավորներ։
--00—ՅՄ