ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

նն

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 6-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի երկու ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսեն Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը  (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը  (97 կգ)։

Հունահռոմեական ըմբշամարտի 1/8-րդ եզրափակիչի մեկնարկը կտրվի ժամը 13։30-ին։

--00--ԼՀ