«Հայաստանի դիրք» աշխարհում էլ չկա, այն զիջել ենք Նիկոլին, ինքն էլ թքած ունի դրա վրա. Աննա Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

«Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հալածանք է, քաղաքական հետապնդում, քանի որ Արմեն Աշոտյանը համարձակվել է հայ հասարակության հետ խոսել Նիկոլին դեմ՝  ասել, որ մենք ավելի լավին ենք արժանի, որպես ազգ և պետություն»։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ այս ամենը ուղղված է խոսքի ազատության սահմանափակմանը։

Խոսելով աշխարհաքաղաքական լարվածությունից և ՀՀ-ի դիրքից նման իրավիճակում, Մկրտչյանն ասաց․ «Հայաստանի դիրք գոյություն չունի, մենք այն զիջել ենք Նիկոլի դիրքին, իսկ Նիկոլն էլ այդ լարվածության վրա թքած ունի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ