ՍԴ նախագահը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

l-0x0wh-786x458z-1

2024 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի առանձնազրույցը։

Ողջունելով իրաքցի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ պաշտոնական այցը կնպաստի դրանց դինամիկ զարգացմանը։ Ջասիմ Մուհամմադ Աբուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տարբեր ոլորտներում հայ-իրաքյան բարեկամությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաև սահմանադրական արդարադատության ոլորտում հարաբերությունների զարգացման և կապերի ամրապնդման համար։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակի շփումները՝ երկու երկրների Բարձր դատարանների համագործակցությունը դարձնելով առավել գործնական և արդյունավետ։

--00—ՅՄ