Լիբանանի ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

գհ.p

Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ին դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Լիբանանի կրթության նախարարության տարածած հայտարարության մեջ։ «Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է Լիբանանի բոլոր շրջաններում պետական ​​և մասնավոր դպրոցները, քոլեջներն ու համալսարանները փակելու մասին», - ասվում է հաղորդագրության տեքստում։

Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նախապատրաստված պետական ​​ուսումնական հաստատությունները կբացվեն որպես երկրի հարավային շրջաններից փախստականների համար ժամանակավոր տեղավորման կենտրոններ։

--00—ԼՀ