Փաշինյանն իրիգունը նախ մի դիմում պիտի գրեր դուրս գալու մասին, հետո ասեր, թե ՀԱՊԿ-ն սպառնալիք է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չի կնքվելու, ինչքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե տեքստի 80%-ը համաձայնեցված է, ու այն կարելի է կնքել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Ըստ Մարուքյանի, հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնական խնդիրը շարունակում է մնալ Սյունիքով ճանապարհի հարցը, որով հնարավոր էր Արցախը պահել հայկական։ Հիմա, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են իրականացնել այդ ծրագիրը, սակայն չեն պահանջում 2020 թ-ի նոյեմբերի 9-ի մնացած կետերի կատարումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ