Հայաստանն ԱՄՆ-ի հետ ապագա հեռանկարներն է քննարկում, առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ օրակարգային հարցերն են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

d

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Քաղաքային և նահանգային դիվանագիտության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Լուսինե Հաչիգյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա
հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։


 

--00—ՍՊ