«Այ ագենտ, գնա ստեղից». ՔՊ-ականը վիրավորեց լրագրողին Եռաբլուրում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հունից դուրս եկավ, հրեց ու վիրավորեց Newday.am կայքի խմբագիր Անի Գևորգյանին, երբ վերջինս Եռաբլուր զինվորական պանթեոնում հարցրեց, թե ի՞նչ կապ ունի նա «Սև հովազներ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի ձերբակալության հետ։

Հիշեցնենք, վերջինս ձերբակալվել ու հետո կալանավորվել էր ՌԴ-ում «ՀՀ իշխանությունների դեմ զինված հեղաշրջում պատրաստելու» մեղադրանքով։

--00—ՅՄ