Թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Screenshot_2

Իրանական կողմը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է իրանական SNN գործակալությունը։

«Մեր հրթիռների ավելի քան 90 տոկոսը հասել է թիրախներին, չեն որսացել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա», - ասել է նա։

Արաղչին նշել է, որ իրենց գործողությունները լիովին պաշտպանողական են եղել և պատասխան են հանդիսացել իրանական հողում սիոնիստների ահաբեկչական գործողություններին․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում զինված ուժերին իրենց խիզախ գործողությունների համար, նրանք համապատասխան պատասխան են տվել սիոնիստներին»,- ասել է նա։

--00—ՅՄ