Ակնկալում ենք սերտ համագործակցություն. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

լլ.pn

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ 

 Այս մասին Միրզոյանը  գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։ 

--00—ԼՀ