ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին։ Բացի այդ, նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալիլին։
«Այո, կարծում եմ, որ նա կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այժմ մենք պատրաստվում ենք այս այցին, որպեսզի այն օգտակար և հաջող լինի մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ընդգծել է նա։
Բացի Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցություններից, Իրանի նախագահ կհանդիպի այլ պետությունների ղեկավարների և իրանական համայնքի հետ։ Սպասվում է նաև, որ նա ելույթ կունենա գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 22-24-ը։ Միջազգային միջոցառմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել 36 պետությունների ղեկավարների։
--00—ՅՄ