Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_2

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 հազար 825-ի, ավելի քան 96, 9 հազար մարդ վիրավորվել է։

--00—ՅՄ