Չինաստանը կոչ է անում չմոռանալ Գազայի մասին Ուկրաինայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Screenshot_4

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ուկրաինական ճգնաժամը լուծելու ֆոնին միջազգային հանրությանը կոչ է արել նկատի ունենալ Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Համապատասխան հայտարարությունը նա արել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստից հետո, որը նվիրված էր բազմակողմ բարեփոխումների իրականացման և գլոբալ կառավարման բարելավմանը։

«Բոլոր կողմերը ներկայումս անհանգստացած են ուկրաինական ճգնաժամով, բայց աշխարհում կա ոչ միայն ուկրաինական խնդիրը, այլև շատ այլ թեժ կետեր, ինչպիսին է Գազայի հակամարտությունը, որոնք նույնպես պահանջում են միջազգային հանրության ուշադրությունը և չպետք է հետին պլան մղվեն»,- մեջբերում է նախարարի խոսքերը Չինաստանի ԱԳՆ կայքը։

Վան Ին նաև ընդգծել է, որ ավելի քան 70 տարի է անցել այն բանից, երբ ՄԱԿ-ը ընդունել է երկու պետությունների՝ Պաղեստինի և Իսրայելի ստեղծման մասին բանաձևը, սակայն մինչ օրս այս որոշման միայն կեսն է իրականացվել։ «Իսրայել պետությունը վաղուց է ձևավորվել, սակայն պաղեստինյան ժողովուրդը դեռ չունի իր սեփական երկիրը»,- հավելել է Վան Ին։

--00—ՅՄ