Լոռու մարզում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ հնչած կրակոցների հետևանքով կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2025-03-28_11-49-43

Երեկ՝ մարտի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած կրակոցների մասին, երբ 18-20 դիմակավորված անձ ապօրինի մուտք էր գործել Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածք և փորձել էին հանքանյութ գողանալ:

Պարզվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, երբ հետապնդել են կասկածյալներից մեկին, ով եղել է գողոնով և ասել են, որպեսզի նա կանգնի, հակառակ դեպքում կկրակեն: 

Այդ կասկածյալը հայտնել է, որ ինքը նույնպես զենք ունի և կկրակի, ինչից հետո ոստիկաններից մեկը կրակոցներ է արձակել, որի հետևանքով էլ կասկածյալը հրազենային վնասվածք է ստացել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչ Էդգար Խառատյանն է, ով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

--00—ՅՄ