Մոտ 4400 արցախցի բռնի տեղահանումից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Снимо

Մոտ 4400 արցախցի բռնի տեղահանումից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

«Նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ Երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ»,- նշել է նա։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ անչափահասներն այս թվի մեջ չեն մտնում. նրանք ծնողների քաղաքացիության ձեռքբերումից հետո ավտոմատ քաղաքացիություն են ստանում։

ՀՀ-ում գրանցվել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 101 848 անձ։ Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը Երևանում են։

--00—ԼՀ