Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

հհ.jp

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Սլովան»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը: 

Բարսեղյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում: 

Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում այս մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 29 խաղի` դառնալով 17 գոլի հեղինակ:

--00—ԼՀ