Գիշերային ակումբում գողացել են տղամարդու բրենդային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

photo_2025-01-30_17-21-55

Հունվարի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Միրաժ» գիշերային ակումբում գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը նշված հասցեից անհայտ անձը գողացել է Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ․-ի «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

--00—ՅՄ