Ցեղասպանության պատմական եղելությունը ժխտող Փաշինյանի հայտարարությունից անցել է հինգ օր, արձագանք չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

աա

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«Լուսանկարում երևացող երկու անձանցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն է: Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը ժխտող ու կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից անցել է հինգ օր: Էդիտա Գզոյանը համառորեն լռում է և որևէ անդրադարձ կամ դատապարտող հայտարարություն չի կատարել դեռ: Այս կապակցությամբ որևէ անդրադարձ կամ հայտարարություն չի դրվել թանգարանի պաշտոնական կայքէջում:
 
Չկա որևէ դատապարտող հայտարարություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կողմից:
 
Լուսանկարի ձախ կողմում երևացող անձը կասկածվում է 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողություն կատարելու և խիստ արժեքավոր գրքեր յուրացնելու մեջ:
Էդիտա Գզոյանը և Հարություն Մարությանը որևէ քայլ չեն կատարել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Երկուսն էլ համարվում են հանցակիցներ՝ մի շարք քրեորեն հետապնդելի հանցագործություններում ուղղակի և անուղղակի ներքաշվելու համար, այդ թվում՝ փողերի լվացում, խոշոր չափի գումարների յուրացում, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, աշխատակիցների աշխատավարձի անօրինական տնօրինում և այլ իրավախախտումներ:
 
Բոլոր այս փաստերը ներկայացվել են քննչական մարմիններին՝ 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում»:

 

--00—ՍՊ