ԱՄՆ-ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 30 մարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

photo_2025-01-30_16-54-06

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 30 մարդու մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով փրկարարական աշխատանքներում ներգրավված երկու աղբյուրի։ 

Նշվում է, որ տարբեր վարչությունների աշխատակիցներ, որոնք ներգրավված են որոնողական գործողություններում, շարունակում են աշխատանքը դժվարին պայմաններում։

NBC News-ը նաև նշում է, որ ինքնաթիռում եղել են ամերիկացի գեղասահորդներ։ Նրանց թվում էին նաև երկու ռուս գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։ 

--00—ՅՄ