Փաշինյանը ՌԴ բազան հանելուն է պատրաստվում՝ նոր աղետ բերելով մեր գլխին. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News 

Փաշինյանը Ցեղասպանության հերքման ճանապարհով է գնում, Թուրքիային ծառայություններ է ուզում մատուցել, որ ազդի Ադրբեջանի վրա, որպեսզի ի վերջո խաղաղության պայմանագիր կնքվի և ընտրություններին արդյունք կարողանա ցույց տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«Հայաստանը արտաքին վեկտորը փոխելու քաղաքականություն է տանում, նախապատրաստություն է գնում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու համար։ Գլխներիս աղետ են բերելու, նրանք զսպող դեր ունեն, իսկ ԵՄ դիտորդները չեն կարողանա ապահովել մեր անվտանգությունը»,- ընդգծեց բանախոսը։ 
Ըստ նրա՝ Ռուսաստանը աչք չի փակելու ԵՄ գնալու որոշման վրա, ԵԱՏՄ-ում չենք կարողանալու մնալ, իսկ դուրս գալով՝ տնտեսությունը կավիրվի։


Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ