ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկություններ է ուղարկել մտահոգիչ բոլոր հարցերի վերաբերյալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին։ Այս մասին Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,- նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ