Բախվել են 2 «BMW»-ներն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ըըը.jp

Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում՝ «Դեֆանս» բնակելի թամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Ռուբեն Տոնոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 22-ամյա Արթուր Քերոբյանի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Նորեյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սուսաննա Պետրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մանուկյանը և Ա. Քերոբյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Քերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով էլ «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս» բնակելի թաղամասի թիթեղյա ցանակապատին՝ վնասելով այն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները: 
 
Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բժիշկների ժամանումը՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դեֆանս» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները: 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ