ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ Կարապետ Պողոսյանը «լայվի գործով» արդարացվել է։ Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Գյումրեցի ընդդիմադիր գործիչը իրեն մեղավոր չի ճանաչել։
Լրացուցիչ դատական փուլը փետրվարի 10-ին է, որի ընթացքում դատավորը պետք է վերացնի Պողոսյանի նկատմամբ բոլոր սահմանափակումները։
Նա ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։
Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք: Ըստ ՔԿ-ի՝ Կարապետ Պողոսյանը «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում, ցանկացել են տանել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, բայց վարորդը «նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։
--00—ՍՊ