Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին գործուղում է Ֆիլիպիններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

աա

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի փետրվարի 4-8-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Բաց կառավարման գործընկերության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանդիպմանը մասնակցելու նպատակով։ 

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:


 

--00—ՍՊ