Հայկական կողմը Սաուդյան Արաբիայում զբաղվածության ոլորտի համագործակցության հարց է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

սս

Սաուդյան Արաբիայում անցկացվող ոլորտային միջոցառման շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ Սոցիալական արդարության երրորդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերին։


 

--00—ՍՊ