ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Շատերի համար Եվրոպան պլաստիկ դուռ ու պատուհան է, առանց հասկանալու՝ Եվրոպա ենք գնում, խոշոր ձեռնարկությունները Եվրոպայից փախչում են, կամ ի՞նչ արժեքների եք ուզում ինտեգրվել, հասկանո՞ւմ եք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ, հասարակական գործիչ Հայկ Մանասյանը։
Խոսելով համընդհանուր հայտարարագրման մասին, Մանասյանը նշեց՝ ինքը վտանգ է տեսնում, որ բանկային գաղտնիքը բացվելու է, նպատակը բոլորին հարկելն է․ «Քառասուն հազար դրամ ստացող թոշակառուին ուզում են հարկեն, խոպանում տանջվելով աշխատող զավակին ասում են՝ արի տենանք, ինչքա՞ն փող ես ուղարկում, որ քեզ հարկենք։ Գնացեք, պարզեք՝ 40 հազար դրամ ստացող մարդը ոնց է ողջ-առողջ, ոչ թե բռնեք, հարկեք։ Հիմար կառավարման ու արժեհամակարգի կրողներն ուզում են մեր տունը քանդել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ԱՊ