Կրասնոդարը պարտվեց Սպարտակին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ff

Ավարտվեց ՌՊԼ-ի Ձմեռային գավաթի մրցաշարի մեկնարկային հանդիպումը, որում հանդիպեցին «Սպարտակն» ու «Կրասնոդարը»:

Հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ մոսկովյան թիմի։ Կրասնոդարյան թիմի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։

Մրցաշարին մասնակցում են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն» և ԲԿՄԱ-ն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Կրասնոդարը» և «Ռոստովը»:

Ըստ մրցաշարի ձևաչափի՝ թիմերը բաժանվում են երկու խմբի. ակզբում թիմերը կխաղա միմյանց դեմ, ապա կկայանան հինգերորդ և երրորդ տեղերի համար նախատեսված հանդիպումներ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին, եզրափակչում կհանդիպեն խմբերի հաղթողները։

--00—ՍՊ