ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«2025 թվականի առաջին 28 օրերին օդի գլոբալ ջերմաստիճանը 1,75°C-ով բարձր է եղել մինչարդյունաբերական մակարդակից:
Նույնիսկ այն դեպքում, երբ Լա Նինան փոքր-ինչ սառեցնում է մոլորակը, 2025 թվականի հունվարը կլինի դիտարկումների պատմության մեջ գրանցված ամենաշոգ հունվարը:
Օդի գլոբալ ջերմաստիճանի նախնական անոմալիան ցույց է տալիս, որ 2025 թվականի հունվարի տերմաստիճանը +0,7°C-ով բարձր կլինի 1991-2020 թվականների նորմայի համեմատ:
Միջինից բարձր ջերմաստիճանի ամենամեծ շեղում ունեցող երկիրը Բելառուսն է, իսկ միջինից ցածր ամենամեծ շեղումով երկիրը՝ԱՄՆ-ն»
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
--00—ՍՊ