ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ճոպանուղին ավելի քան 2 տարի անց վերագործարկվեց։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ 2022 թ. սեպտեմբերյան հրետակոծությունից հետո, դեկտեմբերի 25–ից ճոպանողին աշխատել է և միայն 3 ամիս անց` մարտի 8–ին, տեխնիկական ստուգման ժամանակ պարզել են, որ գլխավոր ճոպանը վնասված է և դադարեցրել են աշխատանքը։
Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է։
Ճոպանուղու վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում` որպես տեխնիկական վնասի փոխհատուցում հատկացրել է 12 մլն դրամ, ապա 24 մլն դրամ էլ հատկացրել է ճոպանի ձեռքբերման համար։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշել էր, որ ամեն ինչ արել են, որ ճոպանուղու բացման արարողությունը համընկնի Համահայկական ձմեռային խաղերի բացման հետ։
Նշենք, որ Ջերմուկում ընթանում է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Դրանք կտևեն մինչև փետրվարի 7–ը։
--00--ԱՀ