ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Մարդ կա՝ դատական քաշքշուկների մեջ մահացել ա, հիմա գործը պիտի գնա ժառանգության։ Այսօր «Հաղթանակ» բնակավայրի բնակիչների բողոքի ակցիայի ընթացքում նշում էին քաղաքացիները, ովքեր պահանջում էին քաղաքային իշխանություններից լուծել իրենց բնակարանների սեփականության հետ կապված խնդիրները։
«Դատական քաշքշուկների մեջ մարդիկ են մահացել, գործը ժառանգության ա գնալու, մարդիկ էսօր կրախի առաջ են կանգնել, հարցն ավելի ա բարդանալու։ Ինչ ենք առաջարկել քաղաքային իշխանությանը․ եկեք հարցը մինչև վերջ հասցնենք իր տրամաբանական ավարտին, խնդիրները մեկընդմիշտ լուծենք, ամեն տարի բոյկոտե՞նք։ Խնդրին տիրապետող մարդ նշանակեք, ով կզբաղվի միայն «Հաղթանակ» թաղամասի գործերով։ Արմեն Փամբուխչյանին կասեմ՝ շնորհակալություն արձագանքելու համար, բայց հանդիպումը մեր թաղամասում ա կայանալու, կաբինետային խոսակցություններից մենք լավ դասեր չենք քաղել», - նշեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ