Գերմանիայի նախագահն ու կինը Խաչատուրյանի հետ այցելել են Թումո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ս
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
 
Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:

 

--00—ՍՊ