ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Մոսկվայից Սուրգուտ թռչող ինքնաթիռում տղամարդը քաշքշուկ է սկսել: Այս մասին Риа Новости-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Ուրալի դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից։ Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվա-Սուրգուտ չվերթի երկու ուղևորների միջև վիճաբանության մասին տեղեկությունը Սուրգուտի օդանավակայանի ոստիկանության բաժին է ստացվել այսօր՝ Մոսկվայի ժամանակով 02:10-ին։
Ժամանած տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուքի երկու մասնակիցներին՝ 1982 և 1983 թվականներին ծնված տղամարդկանց։
--00--ԱՀ