Հալեպի նահանգում բախումներ են սկսվել քրդերի և սիրիական ուժայինների միջև. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

,
Անցած գիշեր Հալեպի նահանգում կատաղի բախումներ են սկսվել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ, SDF) քրդական կազմավորումների և Սիրիայի ընդհանուր անվտանգության վարչության ուժերի միջև. SDF-ի շարքերում կան սպանվածներ։ Տեղեկությունը հայտնում է «Sham FM» ռադիոկայանը:
 
«Բախումները եղել են Հալեպի նահանգի հյուսիսարևելյան Մանբիջ քաղաքի մերձակայքում գտնվող Տիշրին ամբարտակի շրջանում», - նշում է լրատվամիջոցը:
 
Ըստ ռադիոկայանի` Ընդհանուր անվտանգության վարչության ուժերը Հալեպի Այն էլ-Արաբ քաղաքի հարավային ծայրամասերում գրոհել են SDF-ի մի շարք անցակետեր։
 
--00--ԱՀ