Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ տարածաշրջանի իրավիճակն է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News 

Դ
Ս․թ․ փետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ 

Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Կոլորադոյի հայ համայնքին։
 
--00—ՍՊ